Աննա Խաչատրյանը «Շուշի» տեսահոլովակի արձագանքների մասին

Աննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շնորհակալ եմ բոլորին արձագանքների համար

Իմ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում երբևէ չեմ ներկայացրել որևէ ստեղծագործություն, որը ենթատեքստ կունենա, քանի որ ազնիվ եմ ինքս իմ ու հանդիսատեսիս հետ: Հայրենիքի հանդեպ անծայրածիր սերը չունի քաղաքական կողմնորոշում։ Ես մարդ եմ, ով հստակ տարանջատում է քաղաքականությունն ու արվեստը միմյանցից: