Հայաստանի առանձին հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Հունիսի 6-10-ը կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առաջիկա օրերին Երևանում տեղումներ չեն գրանցվի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30, գիշերային ժամերին` 12-14 աստիճան տաքության սահմանում։