Նորմալ գիտակից մարդը չի կարող Գագիկ Ծառուկյանի հանդիպումները տեսնելուց հետո լուրջ վերաբերվել Gallup-ին եւ նրա հարցումներին

Լիաննա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է քարզարշավը ու բոլորիս աչքի առաջ է թե քաղաքական որ ուժերի հանդիպումներին է ժողովուրդն ավելի ակտիվ ու ջերմ մասնակցում։
Մարզային ու բակային հանդիպումները ամենալավ օրինակն է հասկանալու այն ամենն ինչը ոմանք փորձում են հերքել ԱՌՆԵԼՈՎ հարցումների արդյունքները։
Այս ամենին զուգահեռ երբ բացահայտ տեսնում ենք որ ըստ Gallup-ի առաջատար համարվող ուժերը օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները ֆեյսբուքից եւ վիրտուալ կյանքից դուրս չունեն վստահություն, փորձում են մեզ համոզել այն ինչը իրական կյանքում գոյություն չունի։
Նորմալ չէ, երբ հարցում իրականացնող հեղինակավոր համարվող կազմակերպությունները գումարով վաճառում են իրենց հեղինակությունը։
Վստահ եմ գիտեք որ եթե ցանկանանք մենք եւս կարող ենք խաղալ ձեր կանոններով ու նաեւ վստահ եմ որ դուք էլ գիտեք թե ինչքան պարտված կլինեք նաեւ ձեր թելադրած կաննոներով խաղում, բայց հիմա դրա ժամանակը չէ արդար խաղացեք ու ամբիցիաները դրեք մի կողմ երկիրը փրկության կարիք ունի։
Եթե իրականացնում եք հարցումներ, ապա հրապարակեք դրանց իրական արդյունքները, իսկ եթե զբաղվում եք նկարչությամբ, ասեմ որ բավականին անտաղանդ եք։
Կարող եմ վճարել Թերլեմեզյանում անվճար նկարչություն սովորելու համար։
Կարճ ասած Gallup International Association-ի հրապարակած արդյունքներն ապացուցեցին, որ դրանք իրականության հետ կապ չունեն եւ նրանք եւս վաճառվեցին։