Հայ հայտնիներից ովքե՞ր են միանալու ընդդիմության բողոքի ակցիաներին

0

 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հայտարարեց, որ ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են լինելու, ընդդիմությունը որոշել է ապակենտրոն ու ցանցային պայքար սկսել.

«Մենք որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն ցանցային ճանապարհով, ունենք հստակ գործողությունների պլան։ Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանը և ընթացքին», — ասել է նա:

1or.am-ը պարզել է, թե հայ հայտնիներից ովքեր են պատրաստվում մասնակցել նախատեսվող բողոքի ակցիաներին.

«Ես վաղուց արդեն տեղյակ չեմ ոչ մի բանից». Սոս Ջանիբեկյան

«Իհարկե մասնակցելու եմ, մասնակցում եմ միշտ: Արցախի հետ կապված իմ կարծիքն ու վերաբերմունքը բոլորը շատ լավ գիտեն. որևէ հակաարցախյան ֆրազ, միտք, ծառայություն, գաղափար ինձ համար անընդունելի է և հավասարազոր է թշնամության». Շուշան Պետրոսյան

«Խնդրում եմ ինձ մի խառնեք քաղաքական թեմաներին: Ես երբեք չեմ մասնակցել ու չեմ էլ մասնակցելու: Ես զբաղվում եմ միայն իմ գործով». Սիլվա Հակոբյան

«Ուզում եմ հասկանալ՝ ինչու հանկարծ հետաքրքրություն առաջացավ ինձ այսպիսի հարցեր տալու: Ես ոչինչ չեմ պատասխանում, կներեք». Խորեն Լևոնյան

«Այո, մասնակցելու եմ, թույլ տվեք այլ հարցի չպատասխանել». Լուիզա Ղամբարյան

«Ճիշտն ասած՝ քաղաքական երանգ ունեցող հարցերի չեմ պատասխանում, գնալու եմ, թե ոչ, դա էլ ասել չեմ կարող: Հնարավորինս փորձում եմ զերծ մնալ այդ դաշտից, որից ես ամենաքիչն եմ հասկանում». Իննա Խոջամիրյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here