Ազատության հրապարակում ակցիա իրականացնող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս պայքարը նպատակաուղղված է հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի բողոքի։
Վանեցյանը կոչով դիմեց երիտասարդությանը և հորդորեց միանալ Ազատության հրապարակում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին կամ այլ ակցիաների։
Նա նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, չնայած դադարեցրել են հացադուլը, սակայն Ազատության հրապարակում են։
Վանեցյանը նշեց, որ այսօր օրվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ են անցկացնելու, իսկ երեկոյան 18.00-ին Ազատության հրապարակից քայլերթ կլինի։
Երթի ավարտից հետո, նրա խոսքով, Ազատության հրապարակում անակնկալ է սպասվում` հայտնի երաժիշտներից մեկը փոքր ներկայացում է կազմակերպելու` այդպես իր աջակցությունը հայտնելով։
Եկեք հիշենք:24.03.2022թ Փառուխը (այնուհետև՝ Քարագլուխը) հանձնվեց թշնամուն: Նույն օրը ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух»:
«Фурух»-ի կարգավիճակում Փառուխը ՌԴ ՊՆ-ի...
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում երկու տարեկան տղան ատրճանակով կրակել է հոր մեջքին, երբ վերջինս խաղալիս է եղել տեսախաղի վահանակով։ Երեխայի մայրը՝ 26-ամյա Մարի Այալան, ձերբակալվել...
https://www.youtube.com/watch?v=tbmqKCrxq6Y&feature=emb_logo
Սահմանին որոշակի լարվածություն կա, բայց լինում է նաև կեղծ տեղեկատվություն հարևանների կողմից, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-երը խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի...
Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետեւանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս...