Կապիտուլյանտներին ճանապարհելուց հետո՝ Հայոց պահանջատիրությունը պետք է դառնա մեր պետական գիծը. Շարմազանով

0

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել՝

5 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը 104 կողմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Բանաձևի ընդունումը 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Շնորհակալ եմ իմ չեխ եղբայրներ Ռոբին Բոնհիշին ու Յան Բարտոշեկին մեր պայքարը հաջող ավարտին հասցնելու համար:

Մեծ է այս գործում դեսպան Տիգրան Սեյրանյանի և Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի բոլոր անդամների դերակատարումը:

Հ.Գ. Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման,ինչպես նաև ըննդեմ թուրքական ժխտողականության մեր պայքարի մասին դեռ մանրամասն կհասցնեմ անդրադառնալ… իշխանափոխությունից հետո։

Պատմաբանին հատուկ բոլոր փաստերը խնամքով պահվում են,գրի են առնված և սպասում են տարիներ հետո հրապարակման,որպեսզի դառնան մեր հասարակության սեփականությունը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here