Մեր տղերքի, ընկերների արածը պետք է սրբորեն պահենք. Տիգրան Աբրահամյան

0

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել՝

1-ին, 2-րդ, 3-րդ պատերազմներում զոհված, անհետ կորած մեր հայրենակիցները հայրենիքի լավագույն հատվածն են և նրանց թափված արյունը բոլորի համար բարձրագույն արժեք է։

Անկախ քաղաքական կողմնորոշումներից, նեղ քաղաքական, խմբային շահերից պետք է նրանց բոլոր նախաձեռնությունները մշտապես սատարել։

Ոչ թե նրա համար, որ նրանք մեր օգնության կարիքն ունեն, այլ որ պետությունը ոտքի վրա մնալու և առաջ գնալու անհրաժեշտություն ունի, իսկ առանց այս մարդկանց արդար պահանջների իրացման որպես երկիր առաջ շարժվելու հնարավորություն այլևս չենք ունենալու։

Մեր տղերքի, ընկերների արածը պետք է սրբորեն պահենք՝ հանուն մեր սերնդի, հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր մեր բոլորի վաղվա օրվա։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here