Մարտուն Գրիգորյանը՝ ԱԺ-ում Վանեցյանին փոխարինելու լուրերի մասին

0

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույցերի ընթացքում հարցազրույցների ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ այլևս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․

«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլևս ինչով պետք է զբաղվեմ»:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երկու դեպքում էլ` և՛ հաջողության, և՛ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

1or.am-ը կապ հաստատեց Գրիգորյանի հետ՝ պարզելու վերջինիս տրամադրվածությունն այս հարցում.

«Վանեցյանն անձամբ հայտարարե՞լ է, որ վայր է դնելու մանդատը: Նման խոսակցություն չկա, համենայն դեպս ես չեմ տիրապետում: Եթե-ներով չեմ ուզում խոսել ու մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող անհիմն լուրերը: Այսօր այդ հարցը կարևոր չէ՝ ԱԺ կգնաս, թե ոչ, մեր երկում ավելի կարևոր հարցեր կան, քան մանդատը»:

Հարցին՝ արդյոք ընդդիմության ցույցերն արդյունք կտա՞ն, իշխանափոխություն կլինի՞, Գևորգյանը պատասխանեց.

«Տեսնենք, ամեն ինչ դեռ ընթացքում է, ժողովուրդը, կարծես, կամաց-կամաց խելքի է գալիս»:

Մարիամ Նալբանդյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here