Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

0

Այսօր հասարակական նախաձեռնությամբ Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Շահումյանի հրապարակում կազմակերպված միջոցառմանը, մասնակցում էին մի շարք կազմակերպություններ, հասարակական, մշակութային գործիչներ, ստեղծագործական խմբեր և կոլեկտիվներ, քաղաքացիներ։

«Մենք միասին ենք» կարգախոսի ներքո հավաքվածները նշում էին մշակութային և քաղաքակրթական բարեկամության կապի կարևորությունը հայ և ռուս ժողովուրդների միջև։

Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ ոչինչ չի կարող չեղարկել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցողների մշակութային կապը, իսկ Հայաստանի համար այս բարդ ժամանակներում նաև հասարակական մակարդակում պետք է միասնաբար հաղթահարել դժվարությունները և ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ նաև դիմագրավել մարտահրավերներին։

Միջոցառման մասին պատմող տեսանյութը` քիչ անց։

Нет описания.

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here