30 երկրաշարժ՝ մեկ օրում. ԱԻՆ-ը նոր հաղորդագրություն է տարածել

0

Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Մայիսի 15-ի, ժամը 08։00-ի դրությամբ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ»,-նշում են գերատեսչությունից։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here