Նիդերլանդներում կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել

0

Նիդերլանդներում հաստատվել է կապիկի ջրծաղիկով մարդկանց վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, հայտնել է Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ինստիտուտն ակնկալում է դեպքերի թվի աճ և պատրաստվում է նոր վարակների վերաբերյալ տվյալներ ներկայացնել հաջորդ շաբաթվա սկզբին։

Ավելի վաղ ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10 երկրներում։

Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով և հիմնականում տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, որտեղ դրանով առավելապես վարակվում են երեխաները, իսկ մահացության մակարդակը տատանվում է 4-ից 22%-ի սահմաններում: Ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 օր, իսկ կապիկի ծաղիկի ախտանշաններն են ջերմությունը, մեջքի և մկանների ցավը, դողը և հոգնածությունը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here