Դոլարը շարունակում է էժանանալ

0

Վերջին օրերին հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալի արժևորվել է։ Այսօր արդեն ԱՄՆ դոլարը վաճառվում է 427-430 դրամով։

Մասնավորապես, հունիսի 7-ին, ժամը 08:30-ի դրությամբ հայաստանյան բանկերում ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 427.88 դրամով՝ հունիսի 5-ի համեմատ արժեզրկվելով 3 դրամով:

Rate.am կայքի տվյալներով՝ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 430 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 435 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքը 455.06 դրամ է, ինչը նախորդ օրվա հфմեմատ արժեզրկվել է 3.45 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 468 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, բանկերում միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.48 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.12 դրամ է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here