Երկու տարեկան երեխան ատրճանակով պատահաբար կրակել է հոր վրա. մայրը ձերբակալվել է

0

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում երկու տարեկան տղան ատրճանակով կրակել է հոր մեջքին, երբ վերջինս խաղալիս է եղել տեսախաղի վահանակով։ Երեխայի մայրը՝ 26-ամյա Մարի Այալան, ձերբակալվել է ոչ պատշաճ ձևով զենք պահելու համար։ Այս մասին հայտնում է NBC News.com-ը։

Ոստիկանության տվյալներով՝ նա մոռացել է զենքը դնել երեխաների համար անհասանելի վայրում։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագը իրավապահներին հայտնել է, որ իր եղբայրը կարողացել է գտնել Glock տիպի ատրճանակը, իսկ հետո պատահաբար կրակել է այն։

«Ատրճանակը պատշաճ կերպով չի պահվել, այն հասանելի է եղել նույնիսկ երկու տարեկան երեխայի համար, և արդյունքում ողբերգություն է տեղի ունեցել», – ասել է Օրենջ շրջանի շերիֆ Ջոն Մինան:

Ինքը՝ Այալան, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ննջասենյակում՝ ամուսինների և նրանց երեք երեխաների ներկայությամբ։

«Երեխաները չեն տուժել, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք ընդմիշտ կմնան տրավմայի մեջ: Նրանք ոչ միայն իրականում կորցրել են երկու ծնողներին, այլև այն փոքրիկը, ով պատահաբար կրակել է իր հոր մեջքին, պետք է մեծանա՝ իմանալով, որ իր գործողությունները ծնողի մահվան պատճառ են դարձել», – ավելացրել է շերիֆը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here