Ինչո՞վ են զբաղված ՀՀ քաղաքական իշխանությունները. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ի գիտություն նորաթուխ գեոպոլիտիկների և նրանց քաղաքական ղեկավար ընդդիմադիր լրագրողների.

Էրդողանի մամուլի խոսնակը, լրացնելով Էրդողան — Պուտին հեռախոսազրույցը, հուլիսի 28-ին հայտարարել է, որ.

«Թուրքիան լի է վճռականությամբ մինչև վերջ հետամուտ լինել Ադրբեջանի շահերին՝ ԱՆԿԱԽ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ, ԼԻՆԻ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, թե որևէ այլ երկիր …

Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի կողմից …»:

Հատկանշական է, որ Էրդողանի մամուլի խոսնակը Ռուսաստանը որակում է որպես սպառնալիքի հնարավոր աղբյուր և դրա հետ կապված հայտարարում, որ պատրաստ է գնալ ՄԻՆՉև ՎԵՐՋ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով։

Իսկ ինչո՞վ են զբաղված ՀՀ քաղաքական իշխանությունները, որքանո՞վ են համարժեք ստեղծված իրավիճակին։

Պատասխանը թողնում եմ խաղաղասիրության առաքյալներին և ներողամտության ռահվիրաներին։

Հ.Գ. Հիմա մենակ հիշու՞մ եք, թե երբեմն նաև պահանջում …