Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե պատրաստ է հանդիպել ցանկացած քաղաքական ուժի, ինչպես նաև երկրի նախկին նախագահների հետ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, անհանդուրժողականության նոր ալիք է բարձրացրել իշխանությունների որոշ նախկին ներկայացուցիչների մոտ: Շատերը տեսակետ հայտնելուց բացի, շտապել են անգամ խորհուրդ տալ, մոռանալով, որ Վանեցյանը իշխանական կամ իշխանամերձ ճամբարներից ստացվող խորհրդի կարիք չունի: Փոխարենը, քաղաքական գործիչն ունի հստակ ծրագրեր, որոնք մեկը մյուսի հետևից կյանքի են կոչվում:
Այնպես որ քաղաքական նախկին ու ներկա գործիչները, լավ կլինի, որ իրենց գործերով զբաղվեն և չփորձեն խորհուրդ տալ մեկին, ով դրա կարիքը չունի:
Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա, բնական է, որ քաղաքական գործիչը պետք է բոլոր անհատների ու քաղաքական ուժերի հետ համագործակցելու կամք ու պատրաստակամություն ունենա, այլապես քաղաքականությունը կվերածվի մանկամիտ խաղի: