Ովքեր կարող են այսուհետ դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Ովքեր կարող են այսուհետ դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ ա. մինչև 6 տարեկան երեխաների, բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:»:

2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ. «6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոններին համապատասխան:»

3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման Հավելվածներ 2-17-ով:»

4) Որոշման 10-րդ կետի առաջին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով:

5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե Ղազարյանին» բառերով:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: