Ամերիկուհին 100-ամյա հոբելյանը յուրօրինակ ձևով է նշել 88 ծոռների և նրանց 49 երեխաների հետ

Հյուսիսային Կարոլինայում բնակվող 100 -ամյա ամերիկուհի Ջուլիա Լի Քելլին իր տարեդարձը նշել է 5 երեխաների, 30 թոռների, 88 ծոռների և նրանց 49 երեխաների հետ, սակայն դա չի եղել ավանդական սեղանի շուրջ հավաքվելու տեսքով: Այս մասին գրում է Tuko պարբերականը։

Այս տարի, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, նրանք չեն կարողացել հավաքվել։ Ընտանիքը Ջուլիային շնորհավորելու արտասովոր լուծում է գտել։ Հարազատները մեքենաներով անցել են տատի մոտով՝ ողջունելով և շնորհավորելով նրան։

Ջուլիա Լիի թոռնուհին՝ Քելլի Օքլին նկարահանել է և տեսանյութը տեղադրել Facebook- ում:

 

Video Player

https://www.youtube.com/watch?v=7t02iXPfWhg&feature=youtu.be&fbclid=IwAR21hrKJ6fGUO-XiuESWtR-qNpgeyKSAd0Iu8tsk3N33CIdjnc51wzSdBmo