Ոստիկանները ծեծել են ակցիայի մասնակից կնոջը և սպառնացել

Մինսկում ակցիայի մասնակից կնոջը ...

Օգոստոսի 13-ին Մինսկի Ակրեսցին փողոցում գտնվող մեկուսարանից սկսեցել են ազատել ցույցերի ձերբակալված մասնակիցներին: Աղջիկներից մեկը, չկարողանալով զսպել արցունքները Tut.by-ի լրագրողներին պատմել է իրավապահների բռնի գործողությունների մասին։ «Տասը ոստիկաններ ինձ ծեծեցին: Նրանք ինձ ծեծում էին մահակներով: Վիրավորում էին, մահվան սպառնալիքներ էին հնչեցնում: Նրանք հանեցին տաբատս, Նրանք ասացին, որ ****** (կբռնաբարեն), այնպես, որ մայրս չճանաչի », – պատմել է աղջիկը: