Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն’ մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն: Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի’ անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար: 2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է’ կրկին ոչ մանկաբարձական պատճառով: Այս մասին գրում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Լրահոս
Հայ — ռուսական ընկերություն. ինչ են ուզում հայերը Մոսկվայից
Հայկական քաղաքական ներկապնակում գույները խիտ են՝ շուրջ 100 կուսակցություն՝ տարբեր քաշային կատեգորիաների ու ազդեցության չափի: Դժվար է գտնել այդ ցանկում մի քաղաքական ուժ, որը...
Վահե Էնֆիաջյան. Տնտեսական բոլոր ցուցանիշներն անկում են գրանցում (տեսանյութ)
https://youtu.be/wHplb8q_G_M
Խաչիկ Ասրյանի ջրբաժանը
Պատերազմը, իր դաժան հետևանքներով, նաև հանրային գիտակցությունը բաժանեց տարբեր բևեռների: Հայ հանրույթը ցանկացած երևույթ կապում և կապելու է պատերազմի հետ, նրա հետևանքների հետ, հղում...