Քրտնքի տհաճ հոտը շատ բան է պատմում մարդու հիվանդությունների մասին. ահա թե ինչ հատկություններ ունի այն

0

Բոլոր մարդիկ քրտնում են. դա մեր օրգանիզմում կատարվող բնական երևույթներից է: Քրտնքի բաղադրությունից է կախված դրա հոտը, հենց այդ պատճառով էլ ըստ քրտնքի հոտի հնարավոր է պարզել՝ մարդն ինչ հիվանդություններ ունի:

Քրտինքը դուրս է մղվում քրտնագեղձերից և անհրաժեշտ է օրգանիզմի ջերմակայունության համար: Դուրս գալով այն սառեցնում է օրգանիզմը: Քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը, անգամ դեղերն ու թույները: Քրտնագեղձերի աշխատանքի կարգավորման համար պատասխանատու է նյարդային համակարգը: Մեր մաշկի վրա կան ջերմային ռեցեպտորներ, որոնք արձագանքում են շոգին, տաք սննդին, բարձր ջերմաստիճանին: Ջերմային ռեցեպտորներն ուղեղին ազդանշան են տալիս, որոնք հասնում են նաև նյարդային մանրաթելերին, որոնք էլ պատասխանատու են գեղձերում քրտնքի արտադրության համար:

Կարող է զարմանալի թվալ, սակայն քրտնքի 98%-ը կազմում է ջուրը. այն օրգանական աղերի և նյութերի ջրային լուծույթ է: Բացի ջրից՝ քրտնքի բաղադրության մեջ կան նաև ազոտական նյութեր, ամինաթթուներ, ճարպաթթուների միացություններ, խոլեստերին և ամոնիակ: Քրտնքում հանքային և օրգանական միացությունների քանակը կախված է սննդից ու առողջությունից:

Քրտնագեղձերը երկու տեսակի են լինում՝ արտազատական և ներզատական: Արտազատական գեղձերը գտնվում են մաշկի մակերևույթին՝ ձեռնաթաթերին, ոտնաթաթերին, դեմքին, թևատակերում: Ամենաշատ քանակությամբ քրտանգեղձեր առկա են մարդու ձեռնաթաթերի մեջ:

Ներզատական քրտնագեղձեր կան պտուկների, ներքին սեռական օրգանների հատվածներում: Դրանք զբաղեցնում են մարդու մարմնի մակերեսի 10-40%-ը:

Մարմնի տարբեր հատվածներում առաջացող քրտնքի հոտերը տարբերվում են, քանի որ յուրաքանչյուրն ունի իր բաղադրությունը: Օրինակ՝ ուսերի հատվածում առաջացող քրտինքն ավելի շատ աղեր է պարունակում, թևատակերի քրտնքի pH-ը մոտ է չեզոքի:

Ինչպես նշվեց, քրտնքի հոտից կարելի է հասկանալ, թե ինչ հիվանդությամբ է տառապում մարդը: Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց քրտնքի հոտը ացետոնի հոտ է հիշեցնում: Ցիստիտի, երիկամների ու լյարդի հիվանդությունների առկայության դեպքում քրտնքի հոտը նմանվում է ամոնիակի հոտի: Մարսողության խանգարման դեպքում քրտինքն ունենում է պանրի հոտ: Երբեմն դեղահաբերի ընդունման դեպքում քրտինքն այդ հաբերի հոտն է ունենում: Տուբերկոլյոզի դեպքում քրտինքը թթու երանգ է ունենում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here