Արտակարգ դեպք․ Սյունիքի մարզում հայտնաբերվել է սմերչ

Արտակարգ դեպք․ Շաքի գյուղում հայտնաբերվել է սմերչ

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Արտակարգ դեպք․ Շաքի գյուղում հայտնաբերվել է սմերչ