Ինստագրամյան մոդելն իր տան մեջ դաժան ծեծի է ենթարկվել հարբած հյուրի կողմից (լուսանկարներ)

 

Յասմին Սեսիլիա անունով ինստագրամյան մոդելը, ով իր միկրոբլոգում ունի մոտ 400 հազար հետևորդ, կիսվել է սարսափելի լուսանկարով, որն արել է հարձակման ենթարկվելուց հետո:

Life.ru-ի հաղորդմամբ`  մոդելի կազմակերպած երեկույթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդն այնքան է հարվածել Յասմինին, որ վերջինս կորցրել է գիտակցությունը և կոտրված քթով, ուղեղի ցնցումով ու աչքի տակ հեմատոմայով տեղափոխվել հիվանդանոց:

Մոդելն իր միկրոբլոգում պատմել է, որ այդ տղան քնած է եղել իր բազմոցի վրա և ինքն արթնացրել է նրան ու  խնդրել, որ հեռանա: Սակայն անծանոթը վեր է կացել բազմոցից և գնացել իր ննջասենյակ ու փակել դուռը:

«Ես վախեցա, քանի որ նա դեռ իմ տանն էր, և ես շարունակում էի ասել նրան, որ անհապաղ հեռանա: Եվ նա հանկարծ բացեց դուռն ու գնաց հյուրասենյակ: Ես սկսեցի գոռալ նրա վրա, որ լքի իմ տունը:

Բայց հետո նա բարկացավ և մի քանի անգամ հարվածեց դեմքիս: Ես միանգամից հասկացա, որ նա կոտրեց քիթս, բայց ոչինչ չէի կարող անել, որպեսզի պաշտպանեմ ինձ: Ես ընկա գետնին, իսկ նա սկսեց ոտքերով խփել մարմնիս: Ես շատ վախեցած էի ու նայում էի, թե ինչպես է արյունը կաթում դեմքիցս»,- պատմել է աղջիկը:

Յասմինը հույս է հայտնել, որ իրավապահ մարմիններին կհաջողվի բռնել հանցագործին և պատժել օրենքի ողջ խստությամբ: