Իրեր, որոնք շատ վտանգավոր էներգետիկա ունեն

Որպեսզի քո կյանքը չվերածվի անհաջողությունների շարանի, Positive-ը առաջարկում է հետևել այս խորհորդներին և տանը չպահել իրեր, որոնք հաճախ շատ վտանգավոր էներգետիկա ունեն:

1. Մահացած բույսեր

Կենդանի ծաղիկները դրական էներգիա են ճառագում և բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն: Դրան հակառակ՝ չորացած և թառամած բույսերը խլում են առողջ էներգիան և փոխարենը տունը լցնում բացասական էներգիայով: Դրանք նվազեցնում են նաև կենսաէներգիան:

2. Կոտրված հայելի

Հայելին իր մեջ պահում է անցյալը: Եթե դու նոր բնակարան ես տեղափոխվել, նախկին տերերից մնացած բոլոր հայելիները պետք է հանես տնից: Սակայն նոր հայելին էլ կարող է վտանգավոր լինել, եթե այն կոտրվի: Անհրաժեշտ է անմիջապես դեն նետել կոտրված հայելին: Պետք չէ նույնիսկ նայել կոտրված հայելու կտրոտանքների մեջ. դա հղի մեծ վտանգներով:

3. Անհամապատասխան նվերներ

Մանկությունից մեզ սովորեցնում են, որ եթե նույնիսկ նվերը դուր չի գալիս, քաղաքավարության համաձայն՝ այն պետք է ընդունել և շնորհակալություն հայտնել նվիրողին: Գուշակները, սակայն, զգուշացնում են, որ եթե նվերը դուր չի գալիս, այն պետք է չպահել տանը. այն կխլի կենսական ուժերը և տխրություն կտարածի:

4. Օտար զարդեր

Քար ունեցող բոլոր մատանիները և այլ զարդեր իրենց մեջ պահում են կրողի էներգետիկան: Դա է պատճառը, որ այն ընտանիքներում, որտեղ սերնդեսերունդ զարդեր են փոխանցվում, հաճախ դժբախտություններ են պատահում: Տատիկների և պապիկների նշանադրության մատանիներից պետք է հրաժարվել, նույնիսկ եթե դրանք չափազանց գեղեցիկ են: Իսկ գտնված զարդեը անմիջապես պետք է դեն նետել:

5. Չաշխատող ժամացույց

Չաշխատող ժամացույցը ընդհանրապես չի ենթարկվում ժամանակի օրենքին, որը հավերժ է: Համարվում է, որ չաշխատող ժամացույցը կարող է բացասական էներգիա տարածել տանը:

6. Իրեր, որոնց չեք դիպչել երեք տարի

Էքստրասենսները պնդում են, որ գոյություն ունի 3 տարվա կանոն, որի համաձայն՝ երեք տարի և ավելի չօգտագործված իրերը ավելի լավ է դեն նետել. ժամանակի ընթացքում նրանք դատարկվում են և սկսում են խլել իրենց տերերի էներգիան:

Մի խոսքով՝ ժամանակին պետք է դեն նետել հին, անպետք իրերը: Բնակարանը պետք է աչքի և հոգու համար ներդաշնակ լինի: