«Իմ ամուսինը պետք է մի քանի անգամ ուժեղ լինի ինձանից». Գարիկ Մարտիրոսյանի կինը խոսել է …

YouTube-յան «ТО Gazgolder» ալիքում թողարկվել է «Конечно Вася» շոուն, որի հաղորդավարներից մեկը Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանն է։ Նա պատմել է սիրելիի՝ հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի հետ ամուսնության առաջին տարիների մասին։

Ամուսնության պահին Ժաննան նոր էր 20 տարեկան դարձել։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստ էր սիրելիի հետ «դրախտի հյուղակում», որը դեռ հայտնիության ճանապարհին էր։

«Իմ ամուսինը պետք է մի քանի անգամ ուժեղ լինի ինձանից։ Եթե նա ավելի թույլ լինի, ես նրան կուտեմ, առաջին հերթին։ Ես չեմ կարող նրա հետ ապրել»,- անկեղծորեն խոստովանել է Լեւինա-Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սեփական երջանկության համար որեւէ ֆինանսական խոչընդոտ չի տեսել։ Այլ հարց է, որ հիմա՝ 20 տարի անց, Ժաննան հազիվ թե նման քայլի դիմեր։«Գարիկն այդ ժամանակ պարզապես Ուրախների եւ հնարամիտների ակումբի խաղացող էր, նա առհասարակ գումար չուներ։ Մենք ընկերոջից 300 դոլար պարտք վերցրինք եւ մի սենյականոց բնակարան վարձեցինք, որի համար ես անձամբ եմ վարագույներ կարել… Բայց ես այդ ժամանակ 20 տարեկան էի։ Ինձ համար միայն թե դրախտ լիներ հյուղակում, միայն նրա հետ»,- պատմել է Լեւինա-Մարտիրոսյանը։