Ամուսինը կնոջ դավաճանության մասին իմացել է Google-ի քարտեզի միջոցով (լուսանկարներ)

 

Պերուացի Լիմա քաղաքի մի բնակիչ կնոջ դավաճանության մասին իմացել է Google-ի քարտեզի միջոցով։ Թերևս տղամարդը երբեք դավաճանության մասին չէր իմանա, եթե մի «լավ» պահի Google մեքենան չանցներ իր կնոջ կողքին, երբ նա հանգստանում էր մեկ այլ տղամարդու հետ:

Կադրերը նկարահանվել են Պերուի Սիգսի կամուրջի մոտակայքում գտնվող հետիոտնային փողոցում: Նկարներում երևում է, որ սև շապիկով, սպիտակ վերնաշապիկով և ջինսերով մուգ մազերով մի կին նստած է նստարանին, իսկ կողքին գտնվող մի տղամարդ իր գլուխը դրել է նրա ծնկներին: Կասկած չկա, որ զույգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: Չնայած մարդկանց դեմքերը  խավար էին և լղոզված, այնուամենայնիվ  տղամարդը կարողացել ճանաչել իր կողակցին։

Կինը խոստովանել էր,  իրոք հարաբերություններ է ունեցել այլ տղամարդու հետ։ Դժբախտաբար, զույգին չի հաջողվել փրկել ամուսնությունը:

Զույգի պատմությունը ապացուցեց, ժամանակակից աշխարհում անձնական կյանքը պարզապես պատրանք է: