Ինչպես տարբերել կորոնավիրուսը սովորական մրսածությունից եւ սեզոնային ալերգիայից

Ինչպես տարբերել կորոնավիրուսը ...

NEWS.am Medicine-ի հաղորդմամբ, Cleveland Clinic-ին կից Գլխի եւ պարանոցի ինստիտուտից բժիշկ Մայքլ Բենինգերի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանշաններն են ջերմությունը, չոր հազը, թթվածնի պակասը, շնչառության հետ կապված խնդիրները, փորլուծությունը, մկանային ցավը, համի եւ հոտի կորուստը եւ ցավերն ամբողջ մարմնում:
webmd.com-ի հաղորդմամբ՝ այդ ախտանշաններից մի քանիսը հատուկ են նաեւ մրսածությանն ու սեզոնային ալերգիային, սակայն ոչ ջերմությունը կամ փորլուծությունը: Մասնագետի խոսքով, եթե դուք չունեք ջերմություն, շնչառության հետ կապված խնդիրներ կամ փորլուծություն, ապա ձեզ մոտ, ամենայն հավանականությամբ, մրսածություն կամ ալերգիա է:
Փռշտալն ալերգիային կամ մրսածությանը հատուկ ախտանշան է, սակայն մեկը մյուսից տարբերելը հնարավոր է ուրիշ ախտանշանների շնորհիվ: Այսպես, ալերգիկ ռեակցիայի դեպքում աչքերում կարող է զգացվել քոր, ինչը սովորաբար չի նկատվում մրսածության դեպքում: Իսկ հազը սովորաբար ավելի հատուկ է մրսածությանը, եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում ալերգիկ ասթմայի դեպքում դիտարկվող հազին: