COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը կարող էր սկսվել 2021 թվականի սկզբին

Մեքսիկայի եւ Արգենտինայի կառավարությունների եւ AstraZeneca դեղագործական ընկերության միջեւ համաձայնության շրջանակներում COVID-19 -ի դեմ պատվաստանյութի արտադրությունը կարող է սկսվել 2021 թվականի առաջին եռամսյակում, նշել է AstraZeneca-ի` Մեքսիկայի մասնաճյուղի ղեկավար Սիլվիա Վարելան, փոխանցում է Reuters-ը:

Թեստավորման երրորդ փուլն ակնկալվում է ավարտին հասցնել նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին: Նա նշել է, որ պատվաստանյութի գինը դեռ սահմանված չէ, սակայն չի գերազանցի 4 դոլարը դեղաչափի համար:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարը հայտարարել է, որ իշխանությունները Ռուսաստանից տեղեկատվություն են խնդրել ռուսական պատվաստանյութերի վերաբերյալ` հասկանալու համար, թե որքանով դա կարող է օգտակար լինել Մեքսիկային կարճաժամկետ հեռանկարում: