ԱՀԿ-ն հայտնել է, թե որտեղ է սպասվում կորոնավիրուսի նոր բռնկում

ԱՀԿ-ն հայտարարել է աշնանը կորոնավիրուսի նոր բռնկումների վտանգների
մասին: Հիվանդությունը կարող է սկսվել տարածվել այնտեղ, որտեղ
համեմատաբար հանգիստ է եղել համավարակի մեկնարկից ի վեր՝
դպրոցներում:
Գարնանը շատ երկրներ անցել են երեխաների հեռավար ուսուցմանը, և
հաջողվել է խուսափել վարակի զանգվածային տարածումից: Սեպտեմբերին
երեխաները նստելու են դասասենյակների նստարաններին: ԱՀԿ-ում վախենում
են, որ որոշ երկրներում, որտեղ համավարակի ընթացքում անվտանգ ուսուցման
պայմաններ չեն ստեղծվել, նոր ուսումնական տարին Covid-19- ի զանգվածային
տարածման պատճառ կդառնա: «Ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ոլորտներում ծառայությունների
մատչելիությունը որոշիչ պայման է վարակների կանխարգելման և վերահսկման
համար ցանկացած պայմաններում, ներառյալ դպրոցներում», – ասել է ԱՀԿ-ի
գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
ԱՀԿ զեկույցում ասվում է, որ 818 միլիոն երեխա սովորում է դպրոցներում,
որտեղ բացակայում են ձեռքերի լվացման համար տարրական
սարքավորումները. նրանցից 295 միլիոնն ապրում է Աֆրիկայում:
Ամբողջ աշխարհում 698 միլիոն երեխաներ սովորում են դպրոցներում, որտեղ
ձեռքերը լվանալու համար օճառ չկա:
Յուրաքանչյուր երրոր