Գագիկ Ծառուկյանը սպասում է, թե երբ են ստերը հերքվելու

Փնտրտուքը երկար չի տևի և իշխանությունների համար էլ պարզ կդառնա, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին հորինված և շրջնառության մեջ դրված ցանկացած դավադրապաշտական տեսություն սուտ է:
Բայց այս պայքարում ոչ թե Ծառուկյանը պետք է ջանք գործադրի ստերը հերքելու համար, այլ դրանք հորինողները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք ճիշտ են: Եվ, ինչպես պարզ է դառնում՝ որ ուղղությամբ էլ նրանք փորձում են գնալ, հայտնվում են իրենց իսկ կողմից փորած փոսում, և երկար ժամանակ չեն կարողանում այդ փոսից դուրս գալ:
Իսկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ինքը հետ չի կագնելու իր պահանջից, մնում է ուժի մեջ, քանի որ, մինչ օրս ԲՀԿ-ի կողմից երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու բոլոր առաջարկներն այդպես էլ մնացին թղթի վրա, թեև կարող էին մեծ խթան հանդիսանալ: Այնպես որ, գնալով ավելի տեսանելի է դառնում, որ իշխանությունների կողմից Ծառուկյանի մասին հորինած և հրապարակ նետած տեսությունները մեկը մյուսի հետևից հերքվելու են և ավելի տեսանելի կդառնա, թե իրականում ով՝ ով է: