Արթուր Վանեցյանը պահանջում է բացել փակագծերը

Ոչ մի երկրում և ոչ մի հասարակության մեջ համաճարակի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող անհետևանք անցնել։ Եվ եթե ոչ այսօր, ապա՝ վաղը, այն դառնալու է մեծ քննության առարկա, համոզված է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Կուսակցության առաջնորդը համոզված է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը այս հարցը պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը: Նույնը պետք է անեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է բացել փակագծերը և հասրակությանը ներկայացնել մահերի իրական պատճառները: Կուսակցության առաջնորդի կարծիքով այստեղ կան հստակ թերացումներ, որոնց մասին պետք է տեղեկանա հասարակությունը: Հակառակ դեպքում իշխանությունները կշարունակեն քողարկել իրենց սխալները, ժողովրդի աչերին թոզ փչել ու հասարակությանը համոզել, որ ամեն ինչ կարգին է, իսկ ընդդիմադիրները խանգարում են նրանց արդյունավետ աշխատել: