Կորոնավիրուսից մահացել է հայտնի գործարար, բարերար Կարեն Ստեփանյանը

Կորոնավիրուսից մահացել է հայտնի գործարար, բարերար Կարեն Ստեփանյանը, ում ավանդը Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ է եղել։

Կարեն Ստեփանյանը մշտապես աչքի է ընկել ազգանվեր գործերով։ Բարերարի դերը մեծ եղավ նաև համաճարակի ժամանակ․ նա իր ազգակիցների կողքին եղավ նրանց՝ ամենադժվար և անհաղթահարելի թվացող ժամանակներին։ Վերջին շրջանում գործարար Կարեն Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ Երևան էին հասել 100 հազար դոլար արժողությամբ ախտահանիչ միջոցներ:

Նշենք, որ գործարար Կարեն Ստեփանյանը 48 տարեկան էր, ծնունդով Սիսիանից, 30 տարի ապրել և բիզնես գործունեությամբ զբաղվել էր ՌԴ-ում և Դոմինիկյան Հանրապետությունում, սակայն 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերադարձել էր հայրենիք և լծվել տնտեսությունը զարգացնելու գործին։

ԼՈՒՐԵՐ․com-ն իր խորին ցավակցությունն է հայտնում գործարար Կարեն Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին անդառնալի կորստի համար։