Պարզեցվել է դեղերի առաքումը փոստային կապի միջոցով

Այսուհետ Հայփոստի միջոցով քաղաքացիները կարող են դեղեր պարունակող առաքանիները ստանալ առանց մաքսային ծառայության կողմից բեռի պահման: Սակայն, կա մի բայց՝ առաքանիում առկա դեղամիջոցը պետք է համապատասխանի որոշ սահմանափակումների: Առաջինը, որ՝ քաղաքացին մեկ տարվա ընթացքում միայն մեկ անգամ կարող է նման առաքանի ստանալ, իսկ դեղամիջոցները չպետք է գերազանցեն սահմանված թույլատրելի քանակությունը: Մասնավորապես՝ կարող են թվով 5 անվանում դեղ ներմուծել, յուրաքանչյուրից մինչև 3 տուփ կամ՝ սպառողական փաթեթ: Հիշեցնենք, որ նախկինում դեղեր պարունակող առաքանիները քաղաքացիներին էին հանձնվում հատուկ՝ մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակված ընթացակարգով, որը փաստացի վերանայվել է, իսկ օգոստոսի 17-ից արդեն ուժի մեջ է մտել կառավարության նոր որոշումը: Նշենք նաև, որ առաջիկայում «Հայփոստ» ընկերությունը կներկայացնի նաև փոստի միջոցով առաքվող արգելված ապրանքների թարմացված ցանկը: