Ձուկը գլխից է հոտած. երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Ինձ հարցնում եք, թե ինչու՞ չեմ մեկնաբանում փաշինյանական կառավարության առանձին նախարարների հրաժարականների թեմաները։

Շատ ազնիվ պատասխանեմ։

Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։

Այո, հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին բաց թողնելու այս մեխանիզմից կօգտվի։

Սակայն դա չի լուծելու Հայաստանի համակարգային խնդիրները, քանզի հիվանդ է ոչ թե մի առանձին անդամ, այլ ամբողջական մարմինը։

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն։

Ձուկը գլխից է հոտած»։