Արթուր Ղազինյանը դիմել է վարչական դատարան

Ինչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ (…) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է (…) դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով:

Ըստ կարգի, նման դիմումները վարչական դատարանի կողմից քննվում են գրավոր ընթացակարգով, սակայն հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը և շահառուների ահռելի մեծ թիվը, դատարանին միջնորդել եմ դիմումը քննել բանավոր ընթացակարգով:

Դիմումի բավարարման դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, որպես հետևանք չեղարկվելու են ՀՀ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը և դրանց հիման վրա արձանագրված բոլոր տուգանքները:

Առաջին դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:

Շնորհակալ եմ աջակցության համար, մենք հաղթելու ենք . . .