ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրիեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա: Այս մասին ԱՀԿ ղեկավարը խոսել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Լենտան։

Գեբրիեսուսի խոսքերով, մարդկանց հոգեբանության վրա «խորը ազդեցությունն» առաջացնում է մի շարք երկրների կողմից վարակի տարածումը կանխելու համար ներդրված սահմանափակող միջոցները։

«COVID-19-ն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա ՝ կապված դրա հարուցած անհանգստության և վախի հետ, ինչպես նաև հոգեկան առողջության աջակցման ծառայությունների աշխատանքի խափանումը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ մինչ կորոնավիրուսային համաճարակը, հոգեկան առողջությունը «մոռացված խնդիր էր համաշխարհային Առողջապահությունում»։

Գեբրիեսուսը նշել է, որ աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ ապրում է հոգեկան խանգարումներով: Ամեն տարի երեք միլիոն մարդ մահանում է ալկոհոլի վնասակար օգտագործումից, իսկ աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ է ինքնասպան լինում:

Եզրափակելով իր խոսքը, ԱՀԿ ղեկավարը նշել է, որ ոչ բոլորն ունեն մատչելի որակյալ բժշկական և հոգեբանական օգնություն: