56-ամյա դերասան Բրեդ Փիթը 27-ամյա ընկերուհի ունի: Պարզվել է, որ նա մոդել է Գերմանիայից՝ Նիկոլ Պոտուրալսկին, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ մոդելը Փիթի հետ ուղևորության է մեկնել Ֆրանսիայի հարավ: Պոտուրալսկին երեխա ունի, խոսում է հինգ լեզուներով և շնաձկների փրկության հարցերով կազմակերպության հիմնադիրն է:
Լրագրողները կնոջն անվանել են Անջելինա Ջոլիի՝ Փիթի նախկին կնոջ կրկնօրինակը, ում հետ դերասանը բաժանվել է:
Հիշեցնենք, որ Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016-ի սեպտեմբերին: Նա որոշել է գնալ դրան, քանի որ համաձայն չի եղել Փիթի դաստիարակչական մեթոդների հետ: