Իմ տղան արժանացավ իր վաստակին․ Արմենակ Ուրֆանյանի մայր

0
https://www.youtube.com/watch?v=77Pn-YxYhy8&feature=emb_title
Ապրիլյան մարտերի մասնակից Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը,  ուրախությամբ է ընդունել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումը՝ Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին։ Տիկին Համեստը պատրաստվում է մեկնել Արցախ, որտեղ օգոստոսի 29-ին տեղի է ունենալու պարգևատրման արարողությունը։
«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես նման որոշում կայացվեց։ Ուշացում էր, բայց իմ տղան արժանացավ իր վաստակին։ Ես միշտ էլ մտածել եմ, որ արդարություն լինելու է, և Արմենակը արժանանալու է և Հայաստանի, և Արցախի ամենաբարձր կոչմանը», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Համեստ Ներսիսյանը։
Նրա խոսքով, Արմենակ Ուրֆանյանի սխրանքը ապրիլյան մարտերի ժամանակ շատ մեծ է եղել և բարդ է եղել շատերի համար դա հասկանալը, այդ պատճառով էլ այսպես երկարեց նրան հերոսի կոչման արժանացնելու որոշումը։
«Ես բոլոր հարցազրույցների ժամանակ ներկայացրել եմ նրա սխրանքը ու համբերությամբ սպասում էի։ Որ Արմենակին չտային էլ ում պետք է տային», -նկատեց Համեստ Ներսիսյանը։
Մինչ այժմ Արցախի հերոսի կոչման արժանացել է նաև 2016-ի ապրիլյան մարտերի մասնակից Ռոբերտ Աբաջյանը։
Աղբյուրը՝ infoport.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here