140 դրամանոց դիմակ, 53 500 դրամանոց ջերմաչափ. ԿԳՄՍՆ-ն մոտ 2 միլիոն է ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման շրջանակներում 2020-ի ապրիլ-օգոստոս ամիսներին ծախսել է 1 878 000 ՀՀ դրամ։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախարարությունը ձեռք է բերել 6560 բժշկական շնչադիմակներ՝ յուրաքանչյուրը մոտ 140 ՀՀ դրամով, 1500 զույգ բժշկական ձեռնոցներ՝ յուրքանչյուրը 69 ՀՀ դրամով, 4 հատ անհպում ինֆրակարմիր ջերմաչափ՝ յուրաքանչյուրը 53 500 ՀՀ դրամով, 160 լիտր ալկոգել՝ 1 լիտրը 1875 ՀՀ դրամով, 352 000 ՀՀ դրամ էլ ծախսվել է նախարարության վարչական շենքի ախտահանման վրա։