Առանց դիմահարդարման Իրինա Շեյքն ու Էմիլի Ռատակովսկին՝ «Vogue»-ի սկանդալային շապիկին

Իրինա Շեյքն ու Էմիլի Ռատակովսկին համարձակվել են իրենց ցույց տալ բնական կերպարում եւ առանց դիմահարդրման եւ ռետուշի լուսանկարվել են «Vogue Italia» ամսագրի սեպտեմբերյան համարում։

Իրինա Շեյքը հավաքել է մազերը՝ թաց մազերի էֆեկտ ստեղծելով։ Նա մոխրագույն պիջակ է կրում եւ լուսանկարվել է սպիտակ ֆոնին, որն ուշադրություն է գրավել մաշկի բնական անհարթությունների նկատմամբ։ Ընդ որում, Իրինան ցանկացել է ցույց տալ, որ կենդանի կին է։

Էմիլի Ռատակովսկին արձակել է մազերն ու բարակ կտորից շապիկ կրել, իսկ ուսին մոխրագույն վերարկու է։ Նա, ինչպես եւ Շեյքը, հրաժարվել է դիմահարդարումից։

Էմիլիին ու Իրինային միացել է 18-ամյա Կայա Գերբերը։ Երիտասարդ մոդելը եւս լուսանկարվել է առանց ռետուշի ու ներկայացնել ներքնազգեստով՝ բարակ շապիկ եւ անդրավարտիք։

Ի դեպ, սեպտեմբերին այսպիսի հարյուր շապիկ կհրապարակվի։ Հենց այդքան հայտնի կանայք լուսանկարիչ Մարկ Բորտվիկին ցույց են տվել բնական արտաքինը։