80 տարի միասին. Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը. ո՞րն է նրանց գաղտնիքը

Էկվադորցի զույգը, որը դիմակայել է ժամանակի փորձությանը և միասին է ապրում ութ տասնամյակ, որպես աշխարհի ամենատարեց ամուսնական զույգ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Daily Mail-ը։

110-ամյա Խուլիո Սեզար Մորան և 104-ամյա Վալդրամինա Քինտերոն ծանոթացել են 1934-ին և ի հեճուկս իրենց ծնողների դիմադրության՝ ամուսնացել 1941-ի փետրվարի 7-ին, նրանք իրենց երկարատև հարաբերությունները վերագրում են սիրուն և հարգանքին, որը միմյանց հանդեպ չեն դադարել տածել այս տարիների ընթացքում։

«Սիրո, փոխադարձ հարգանքի, ազնիվ աշխատանքի և ճիշտ դաստիարակության հիման վրա ստեղծված ընտանիքը առողջ համակեցության բանալին է», -ասում են ամուսինները, որոնք 5 երեխա, 11 թոռ և 9 ծոռ ունեն։

Ինչպես և ցանկացած ամուսնական զույգ, նրանց կյանքը նույնպես անմասն չի եղել տարաձայնություններից, սակայն նրանք փորձել են միասին հաղթահարել դրանք։

«Մեր հարաբերություններում հարգանքը, կարեկցանքն ու հոգատարությունը մեծ նշանակություն են ունեցել, մենք երբեք չենք վիճել։ Եղել են տարաձայնություններ, բայց դրանք նկատելի չեն եղել մեր երեխաներից ոչ մեկին, որոնք նույնպես արժանի են հարգանքի և սիրո»,- հայտնել է զույգը։

Waldramina Quintero (left) and Julio César Mora (right) have been recognized by Guinness World Records book as the oldest married couple in the world, with a combined age of 214 years and 358 daysThe record-setting couple enjoy growing plants and love to spend their free time going to watch a movie and taking in a show at the theaterPictured: Julio César Mora (third from left) and Waldramina Quintero (pictured sitting wearing the blue dress) with four of their five childrenJulio César Mora (left) and Waldramina Quintero (right) with one of their nine great-great-grandchildren

Waldramina Quintero (left) and Julio César Mora (right) were recognized as the oldest married couple