SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած կասկածելի պայթյունի և փլուզման հետևանքով։ Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում։ Ֆոտոլրագրող հայտնում է, որ բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, բժիշկներ և ոստիկաններ։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 2 հոգու, օգտագործելով հատուկ տեխնիկաներ, ճոպաններ։ Վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրաիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօերն Վրեժ Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ անձինք։ Վարչապետ Ն․ Փաշինյանը տեղում հանդիպեց տուժած բնակիչների հետ և կարգադրեց, որպեսզի բոլորին տեղավորեն ամենաբարձրակարգ հյուրանոցներում, մինչև վերջնական պարզվի և լուծվի նրանց բնակարանային խնդիրը։ Այս պահին փլուզման վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, ով տեղում իրավիճակի մասին վարչապետ Ն․ Փաշինյանին հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում։ Փրկարարները հատուկ ավտոսանդուղքներով տարհանել են մոտ 19 քաղաքացու։ Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Գլխավոր Без рубрики Ցավալի լուր. փլատակների տակից դուրս բերված ու հիվանդանոց տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացավ
Լրահոս
WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է
ankakh.com-ը գրում է․ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում...
Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ Արցախի "Արդարություն" կուսակցությունը շնորհավորում է ազգայն տոնացույցի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական ու միակամ հռչակեց ազատ...
ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում: Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի,...
Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Gagik Tsarukyan-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29...
Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին
Հիմա թվարկե՞մ իշխող թիմի այն սխալները, որ թիմն էլ է վերջում հասկացել, որ սխալ է, բայց երբ մատնացույց էինք անում խնդիրը, ամեն կերպ արդարացնում...