Չինաստանում այրվող բնակարանում արգելափակված մայրը ստիպված է եղել պատուհանից նետել 5-ամյա որդուն, որին փրկել են հարևանները (տեսանյութ)

Չինաստանում հարևանները փրկել են այրվող շենքում արգելափակված մոր և նրա 5-ամյա որդու կյանքը՝ նրանց պատուհանի տակ սավան պահելով, գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով կատարվածի տեսանյութը:

Դեպքը տեղի է ունեցել Յուննան նահանգում: Այրվող եռահարկ շինության երրորդ հարկում բնակվող կինն, անելանելի վիճակում հայտնվելով, ստիպված է եղել որդուն նետել 3-րդ հարկի պատուհանից, իսկ ինքն էլ դուրս է եկել պատուհանից, շենքի արտաքին խողովակից բռնելով իջել երկրորդ հարկ և կրկին նետվել հարևանների պարզած սավանի վրա:

Հաղորդվում է, որ երեխան չի տուժել, իսկ ահա նրա մայրը թեթև վնասվածքներ է ստացել: