«Ու արդեն 15… արդեն տասնհինգ տարի ես վայելում եմ քեզ…»․ Դիանա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը՝ դստերը

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը՝ Ալլան։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարին կից Դիանան շնորհավորելով դստեր ծննդյան տարեդարձը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ու արդեն 15… Արդեն տասնհինգ տարի ես վայելում եմ Քեզ…Իմ լուսե աղջիկ, բարով ես ծնվել ու իմաստավորել կյանքս: Տարիները սահում են և իրենց հաստատուն հետքը թողնում, իսկ այդ հետքի վրա ուրվագծվում է ճշմարտությունը, կյանքի ճշմարտությունը… Կնոջ երջանկությունը թանկարժեք քարերի, շքեղ հագուստի, պերճաշուք վայելքների մեջ չէ. Կինը երջանիկ է , երբ Մայր է, Կինը երջանիկ է, երբ դուստր ունի: Տեր, երջանիկ եմ , շնորհակալ եմ, որ քո բարեգթությամբ տասնհինգ տարի առաջ այս օրը մայր դարձա:

Շնորհավոր, իմ Ալլա… Կյանքի նոր փուլ է սկսվում քեզ մոտ, ավելի հասուն և գունեղ, ավելի վտանգավոր և հետաքրքիր, թող քո այս նոր կյանքը քեզ հեքիաթից չկտրի. Երբեք բարին չկորցնես, միշտ կհիշես, որ ուժեղ մարդիկ ամենամութ վայրում անգամ լույս են տեսնում: Ես գիտեմ, որ դու ուժեղ ես, ես հպարտ եմ , որ ունեմ հենց Քեզ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան կրում էր լայն փողքերով,  բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, սեւ բլուզ։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր կարմիր պայուսակը։ Հրապարակմանը կից Դիանան դիմելով հետեւորդներին գրել էր․ «Ի՞նչ կորցրիք եւ ի՞նչ գտաք համավարակի այս լարված ամիսներին»։