Գազանջատում հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով և Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Սեպտեմբերի 1-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 2- ի ժամը 20.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազամատակարարումը։