Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, ճակատ-ճակատ բախվել են BMW և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Առաքել Վրացյանն ու Արծրուն Ռտոյանը: Վերջիններս քաղաքացիներին հորդորում էին պահպանել սահմանված հեռավորությունը, իսկ մի քանի քաղաքացու էլ նրանք պաշտպանիչ դիմակներ տվեցին, քանի որ նրանք առանց դիմակների էին: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լրահոս
WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է
ankakh.com-ը գրում է․ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում...
Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ Արցախի "Արդարություն" կուսակցությունը շնորհավորում է ազգայն տոնացույցի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական ու միակամ հռչակեց ազատ...
ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում: Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի,...
Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Gagik Tsarukyan-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29...
Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին
Հիմա թվարկե՞մ իշխող թիմի այն սխալները, որ թիմն էլ է վերջում հասկացել, որ սխալ է, բայց երբ մատնացույց էինք անում խնդիրը, ամեն կերպ արդարացնում...