Սարսափելի դեպք. հյուրանոց է փլուզվել․ առնվազն 17 մարդ մահացել է

Չինաստանի Շանսի նահանգում հյուրանոց է փլուզվել, որի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել։ Այդ մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով իշխանություններին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 28 մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղում փրկարարներ են աշխատում։ Փլուզման պատճառներն առայժմ չեն նշվում։