«Լիլուն պատռել է Մերի Մակարյանի յուբկան».

Ամերիկաբնակ հայտնիներ Մերի Մակարյանի ու Լիլուի մտերմությունը ԱՄՆ-ում սկսել է Մերիի՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Լիլուն Մերիի հարսանիքին կատարեց իր Նորահարսիկ երգը ու շաբաթներ անց ներկայացրեց երգի տեսահոլովակը՝ Մերիի հարսանիքի դրվագներով։

Այդ պահից սկսած հաճախ կարելի էր Լիլուին ու Մերիին միասին տեսնել, խնջույքներին, առիթներին, նրանք մտերիմ ընկերուհներ էին։
Սակայն Լիլուի հարսանիքին Մերին ներկա չէր ու հիմա էլ միասին նրանց անհնար է տեսնել։

Օրերս հայ հայտնիների ԱՄՆ-ում կրկին փոքրիկ խնջույք էին կազմակերպել, որին նաև Մերին ու Լիլուն էին ներկա իրենց ամուսնինների հետ։ Հենց այդ ժամանակ էլ ընկերուհիները պատմել են իրենց «գժտության» իրական պատճառի մասին։