Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ, 24-ամյա Տիգրան Մավագյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 38-ամյա Հայկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները և Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարներն ու բժիշկները ոտքով իջել են մինչև ավտոմեքենան, որտեղ տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել վիրավորին, իսկ հետո փրկարարները պատգարակով նրան մոտեցրել են շտպաօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Լրահոս
Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը
hraparak.am-ը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած որոշումը։
Հիշեցնենք, որ գործող...
Եթե բանակն ամուր կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան
https://youtu.be/3yI0ijPy3ME
Չափազանց վտանգավոր վիճակ Հայաստանում
Տարածվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որով ԳՇ բարձրագույն հրամկազմը՝ շտաբի պետի գլխավորությամբ, պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը, կոշտ գնահատական տալով գործողություններին...
Ալիեւ. Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», եւ պահվում են միայն «ահաբեկիչները եւ դիվերսանտները», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմագերիները, որոնք...
Հայաստանում հակասահմանադրական միջավայր է. Միքայել Նահապետյան
https://youtu.be/0JGkZPyFnI4
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը, խոսելով ներքաղաքական վերջին զարգացումների մասին, ասում է՝ մարդիկ, ովքեր բանակի ուսերին նստած՝ կգան իշխանության, իշխանությունից կհեռանան՝...