Օգոստոսին Հայաստանում համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն էր, հետևաբար պարետ Տիգրան Ավինյանը որոշ սահմանափակումներ մեղմացրեց։ Դրանք հիմնականում կապված էին դիմակների հետ։ Իրավաբան․net-ը ներկայացնում է, թե օգոստոսի 30-ի դրությամբ ինչպիսի սահմանափակումներ են հանվել։ Նոր փոփոխությունների համաձայն՝ այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում,գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում,հանգստյան գոտիներում և լողափներում,սարերում,անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում։ Սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը։ Դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ ա. մինչև 6 տարեկան երեխաների, բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ’ ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում։ Պարետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 28-ին նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի, որոնք պետք է դիմակ կրեն։ Ինչպես գիտեք, նշվում էր, որ աշխատանքային հանդիպումները, քննարկումները և ժողովները պետք է կազմակերպվեն հնարավորինս հեռավար կամ բացօթյա տարածքներում: Միայն նման հնարավորությունների բացակայության կամ անցանց ձևաչափով դրանք անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետք է ապահովի առավելագույնը 20 հոգու մասնակցություն: Այս կարգից ևս բացառություն է նախատեսվել։ Դրույթը կիրառելի չի լինի վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների, հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ։ Սույն որոշումը արդեն ուժի մեջ է մտել։
Լրահոս
WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է
ankakh.com-ը գրում է․ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում...
Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ Արցախի "Արդարություն" կուսակցությունը շնորհավորում է ազգայն տոնացույցի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական ու միակամ հռչակեց ազատ...
ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում: Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի,...
Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Gagik Tsarukyan-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29...
Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին
Հիմա թվարկե՞մ իշխող թիմի այն սխալները, որ թիմն էլ է վերջում հասկացել, որ սխալ է, բայց երբ մատնացույց էինք անում խնդիրը, ամեն կերպ արդարացնում...