Ո՞րն է ավելի ճիշտ ունենալ՝ տղամարդ, թե՞ որևէ ցեղատեսակի շուն…Անիտա Հարությունյանի սկանդալային գրառումը

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շատ կոպիտ ձևով անդրադարձել է տղամարդկանց:

Շատ հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞ րն է ավելի ճիշտ ունենալ՝ տղամարդ, թե՞ որևէ ցեղատեսակի շուն… ու ամեն անգամ գալիս եմ այն մտքին, որ շներն ավելի նվիրված ու հավատարիմ են, քան ֆիզիոլոգիապես տղամարդ կոչվածները:

Ուզում եմ խոսքս ուղղել Ձեզ՝ տղամարդիկ, ինչո՞ւ եք դավաճանում, երբ ձեր կողքին կա կայացած, գեղեցիկ ու ինքնավստահ կին, ով սիրում է Ձեզ աշխարհում ամեն ինչից ու բոլորից շատ… ինչո՞ւ, միգուցե ինքնահաստատվում եք և ձեր այդ օրգանի ցանկություններն ավելի եք վեր դասում իրական զգացմունքներից‼️

Կենդանու պես անասնական զգացմունքներով մի ապրեք, այ տղամարդիկ, թե չէ ես անձամբ եմ դիմելու համապատասխան մարդկանց, որպեսզի կենդանաբանական այգում Ձեզ էլ վանդակ հատկացնեն: Այդ ժամանակ ոչ մի կին չի զարմանա, որ իրեն դավաճանված զգա, քանի որ կենդանիներից ամեն ինչ սպասելի է և կենդանիներից չեն նեղանում ու վիրավորվում…)))

Հ.Գ. Վստահ եմ՝ շատ կանանց սրտից են այս խոսքերս: Համոզված եմ, որ միայն ինձ պես ուժեղներն են բարձրաձայնում, իսկ թույլերը….